Կրեմլը կոնկրետ մանրամասն տեղեկություններ չունի Սիրիայում Ռուսաստանի քաղաքացիների ներկայության վերաբերյալ, ինչը թույլ կտար ինչ-որ եզրակացություններ անել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Գազետա»-ն:

«Չի կարելի բացառվել, որ Սիրիայի տարածքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ կան», -  հայտարարել է Պեսկովը: Նա նաեւ ընդգծել է, որ նրանք կապ չունեն Սիրիայի զինված ուժերի հետ: Պեսկովի խոսքով՝ իրեն հայտնի չէ նման ուղեւորությունների վերաբերյալ որեւէ օրենսդրական արգելքի մասին:

«Որևէ օրենսդրական արգելք չի կիրառվում, եւ ինձ հայտնի չէ՝ այդպիսիք քննարկվում են, թե ոչ», - ասել է Պեսկովը՝ հիշեցնելով ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, որում նախազգուշվում է նման ուղեւորությունների հնարավոր վտանգների մասին: