Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում չի կայացրել Սիրիայում զոհվածների մասին տեղեկությունը գաղտնի դարձնելու շուրջ։ Այս մասին  հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Նշենք, որ Պեսկովը, կապված Սիրիայում փետրվարի 7-ին Դեր Էլ Զորում  ռուսաստանցիների զանգվածային զոհվելու լուրերի հետ, հորդորել էր լրատվամիջոցներին գերի չդառնալ թյուր տվյալնններին։