2010-ի նոյեմբերին Ռուսաստանը գերազանցել է նավթի արդյունահանման իր իսկ ռեկորդը, օրական արդյունահանելով 10,24 մլն բարել նավթ: Դա ամենաբարձր ցուցանիշն է 1991-ից ի վեր:
Տարվա ընթացքում միջինը կազմել է 10,15 մլն բարել օրական, ինչը 2,2 տոկոսով բարձր է 2009-ի ցուցանիշից: Սաուդյան Արաբիան 2010-ի դեկտեմբերին արտադրել է 8,25 մլն բարել՝ օրական, գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Սովետական շրջանում ռեկորդը եղել է 1987-ին, երբ արտադրվել է միջինը 11,48 մլն բարել օրական:




























