Մոսկվայի մետրոյում գնացքի անիվների տակ է ընկել եւ մահացել մի քաղաքացի: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 3-ի առավոտյան «Կոմսոմոլսկայա-կոլցեվայա» կայանարում:

Իրավապահ մարմինների աղբյուրները հայտնում են, որ տղամարդը ռելսերի վրա է ընկել, երբ գնացքը մոտենում էր կայարանին: Նա տեղում մահացել է ստացված վնասվածքներից: