Մոսկվայում մեկնարկել է 2012 թվականին միգրանտների ներգրավման հայտերի ընդունումը: Ծրագիրը կտեւի մինչեւ այս տարվա մայիս:

Ինչպես հայտնում են Մոսկվայի բնակչության աշխատանքի եւ զբաղվածության դեպարտամենտից, վերջին տարիներին տեղի է ունենում օտարերկրյա աշխատուժի ներգրավման քվոտաների նվազեցում:Եթե 2010-ին այն կազմել է 250 հազար մարդ, ապա 2011-ին եւ 2012-ին նախատեսվում է այն նվազեցնել մինչեւ 200 հազար:

Հայտերի ընդունումն իր մեջ ներառում է գրանցում www.migrakvota.gov.ru կայքում: