Հնդկաստանի Ութարախանդի նահանգում ոստիկանությունը կալանավորել է Կրիշնա Սեն անունով կնոջը, ով որպես տղամարդ է ձեւացել եւ հանուն օժիտի ամուսնացել է աղջիկներ հետ: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով BBC News-ին:
Սենի դեմ ոստիկանություն բողոք են ներկայացրել առաջին կնոջ ծնողները: Նրանք նշել են, որ նախկին փեսան իրենցից օժիտ է պահանջել, ինչն արգելված է օրենքով: Նրանց խոսքով՝ տղամարդը նրանցից 850 հազար րուպի (մոտ 13 հազար դոլար) է վերցրել բիզնես սկսելու համար, սակայն գումարը չի վերադարձրել:
Հարցաքննության ժամանակ Սենը կասկածներ է առաջացրել եւ նրան ուղարկել են բժշկական հետազոտության: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ նա կին է:
Կինն իր հարսնացուների մոտ երբեք կասկածներ չի առաջացրել, քանի որ չի հանվել նրանց առջեւ եւ սեքսուալ կապ չի ունեցել:
Նա շատ տղամարդ ընկերներ է ունեցել, այցելել է տղամարդկանց զուգարան եւ անգամ քայլվածքն է եղել տղամարդու:
Հրատարակությունը հաղորդում է, որ նախկինում նա հայտնի է եղել Սվիտի (Sweety) անունով:
Դեռ հայտնի չէ, թե ինչ մեղադրանքներ են ներկայացվելու հանցագործին:
Հնդակսատնում օժիտ տալը եւ ստանալը 1961 թվականից օրենքով արգելված է:




























