ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայից առանձնացնել երկրի հսկայական հատված, այնտեղ ինքնավար կազմավորում ստեղծել՝ քրդերի վրա հիմնվելով։  Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրորվը, փոխանցում է Euronews-ը։ 

«Հասկանալի է, որ ԱՄՆ-ն, հնարավոր է, ունի ինչ-որ ռազմավարություն, որը, կարծում եմ,  իր զինված ուժերի հետ մեկտեղ մշտապես Սիրիայում հաստատվելն է: Նույն բանը նրանք ուզում են անել Իրաքում եւ Աֆղանստանում, չնայած նախկինում տրված բոլոր խոստումներին: Սիրիայում մշտապես բնակություն հաստատելով, նրանք արդեն աշխատում են Սիրիայի զգալի հատվածը երկրից առանձնացնելու շուրջ` խախտելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Նրանք փորձում են ստեղծել այնտեղ քվազի-իշխանություն՝  ինքնավար կազմավորում՝ հիմնվելով քրդերի վրա», —նշել է Լավրովը։