Հիշեցնենք, որ քաղաքապետարանը արտոնել էր սեպտեմբերի 18-ին նախատեսված հանրահավաքը: Քաղաքապետարանը արտոնել էր նաեւ ՀԱԿ-ին անդամակցող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի իրազեկումները՝ սեպտեմբերի 19-ից 24-ը հանրահավաքների շարք անցկացնելու մասին՝ արգելելով միայն սեպտեմբերի 21-ին հանրահավաք անցկացնել Մատենադարանի մերձակա հրապարակում, դա պատճառաբանելով այլ միջոցառման անցկացմամբ: Արտոնումները հիմք են տալիս կարծելու, որ Կոնգրեսը մտադիր է սեպտեմբերի 18-ին հանրահավաքների շարք սկսել:

ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել հանրահավաքային շարքի մասին տեղեկատվությունը: «Մեկնաբանություններ չունեմ»,- ասաց Զուրաբյանը: Մեկնաբանություններ տալուց հրաժարվեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: