Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի դեմ պատերազմ չի վարում, այլ միայն պայքարում է ահաբեկչության դեմ։ Այս մասին նա ասել է շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Թուրքիան չի պատերազմում աշխարհի որեւէ երկրի դեմ: Սիրիայում խոսքը ոչ թե պատերազմի, այլ ահաբեկչության դեմ պայքարի մասին է: Այս պայքարը այդ երկրում ոչ միայն Թուրքիան, այլ եւս 62 երկրներ են մղում, որոնք ԱՄՆ-ի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Իրանի ղեկավարած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մաս են կազմում», - ասել է նա:

Յըլդըրըմը, պատասխանելով հարցին, շեշտել է նաեւ, որ «եթե որեւէ երկիր պատերազմ սկսի Թուրքիայի դեմ, ապա կստանա համապատասխան պատասխան»:

Թուրքիայի վարչապետը նշել է, որ ներկա գործողությունը սիրիական Աֆրինում չի հակասում «միջաազգային իրավունքի նորմերին»։

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ (ֆոտո)