Տարեվերջին նախագահ Բարաք Օբամայի Ադրբեջանում, Թուրքիայում, Չեխիայում եւ Սիրիայում նշանակած դեսպանների երդման արարողության ժամկետի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում դեռ տեղեկացված չեն: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին:

 «Մինչեւ պաշտոն ստանձնելը, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, դեսպանները պետք է դիվանագիտական որոշակի խորհրդատվություն ունենան ԱՄՆ Պետդեպարտամենտում»,- ասել է Քրոուլին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման դեկտեմբերի 30-ին օգտվել է Կոնգրեսի արձակուրդի ժամանակ դեսպան նշանակելու իրավունքից: Նշանակված չորս  դեսպանների թվում են նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոն եւ Ադրբեջանում` Մեթյու Բրայզան: ԱՄՆ հայ հանայնքը դեմ է արտահայտվել այդ նշանակումներին: