Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության ղեկավար կազմում է ընդգրկվել Կարո Փայլանը։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ քրդական HDP–ի ղեկավար մարմնի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել։  HDP–ի ղեկավար մարմնի կազմում ընդգրկվել է կուսակցության պատգամավորներից Կարո Փայլանը։

Նշվում է, որ Կարո Փայլանն իր պատգամավորական գործունեության ժամանակ մեծ աշխատանք է իրականացրել, որի համար էլ ընդգրկվել է ղեկավար կազմի մեջ։