Եվրոպայում եւ Հյուսիսային Աֆրիկայում այսօր` հունվարի 4-ին արեւի մասնակի խավարում է նկատվում: Այն սկսվել է արեւածագից անմիջապես հետո եւ տեսանելի կլինի մոտավորապես երեք ժամ:

Արեւի խավարումը նկատելի կլինի նաեւ Հայաստանում:

Խավարումը նախ տեսել են Ալժիրի տարածքում, ապա Ֆրանսիայում, ինչից հետո այն շարժվել է արեւելք: Աստղագետների տվյալներով, խավարումը լիակատար կերպով նկատելի է լինելու Շվեդիայում:

Հաջորդ ամբողջական խավարումը մոլորակի բնակիչները կտեսնեն 2012թ. նոյեմբերի 13-ին: Այն, սակայն, կտեսնեն Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Ամերիկայի եւ Խաղաղ օվկիանոսի հարավային մասի բնակիչները: