Գերմանիայում դատարանը 26 տարի առաջ Ֆրանկֆուրտում կատարված կնոջ սպանության համար շվեդին ցմահ ազատազրկման է դատապարտել, հաղորդում է AP- ն:

Ֆրանկֆուրտի շրջանային դատարանը Ջոն Աուսոնիային  մեղավոր է ճանաչել 1992 թվականին ռեստորանի աշխատակից Բլանկա Զմիգրոդի սպանության մեջ: Մեղադրյալը կարծել էր, որ զոհը, որը հրեա էր, գողացել է իր էլեկտրոնային օրագիրը:

Գերմանացի դատախազները աջակողմյան արմատականների կողմից կասկածելի սպանությունների վերանայման համազգային ջանքերի շրջանակներում 2014 թվականին վերսկսել են գործը: Աուսոնին, որը մեկ այլ գործով Շվեդիայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման, 2016 թվականին Գերմանիային էր արտահանձնվել: