Արգենտինայի իշխանությունները հաղորդել են Ռուսաստանի հետ թմրավաճառներրի դեմ անցկացված համատեղ գործողության մասին: Թմրավաճառները փորձել են դիվանագինատական ուղեբեռով 389 կգ կոկոաին ՌԴ տանել, հաղորդում է «Մեդուզա» գործակալությունը:

Հետաքննությունը սկսվեց  այն բանից հետո, երբ 2016-ի դեկտեմբերին ՌԴ դեսպանը արգենտինական հատուկ ծառայություններին հաղորդեց դեսպանատան դպրոցի շենքում կասկածելի ուղեբեռի հայտնաբերման մասին: 12 ճամպրուկներում կոկոաինով փաթեթներ հայտանբերվեցին՝ ընդհանուր 389 կգ կշռով:

Թմրամիջոցը փոխարինվել էր ալյուրով, իսկ ճամպրուկներում GPS սենսորներ էին տեղադրել: 2017-ի դեկտեմբերին բեռը ուղարկվել էր ՌԴ, որտեղ արդյունքում 3 մարդ էր ձերբակալվել, այդ թվում դեսպանատան նախկին աշխատակիցը:

Արգենտինայում երկու մարդ էր ձերբակալվել, այդ թվում Բուենոս Այրեսի ոստիկանության աշխատակից Իվան Բլիզնյուկը: Նրան ձերբակալվել էին փետրվարի 21-ին: հանցավոր խմբի մյուս անդամը գտնվում է հետախուզման մեջ:

Ռուսաստանում գործը դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել: Արտաքին գործերի նախարարության աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ երկու երկրների հատուկ ծառայությունները թմրամիջոցների շրջանառության կանխարգելման գործողություն են իրականացրել, եւ երբ «հնարավոր կլինի  մանրամասներով կիսվել, դա կարվի»: