Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան ծայրահեղ կարեւոր է համարում երկրի տարածքում հինգերորդ սերնդի F-35A կործանիչների տեղակայումը տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից լարված իրադրության պայմաններում՝ մատնացույց անելով Չինաստանի եւ Ռուսաստանի ռազմական ավիացիայի ակտիվության աճը։ Այս մասին նա հայտարարել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի Միսավա բազա այցելության ժամանակ (Աոմարի պրեֆեկտուրա), փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Բացի այդ, նախարարը շեշտել է, որ ներկայումս առավել կարեւոր խնդիր է համարվում ճապոնիայի պաշտպանական պոտենցիալը օդում ամրապնդելու հարցը։
Օնոդերան ներկա է գտնվել F-35A կործանիչների տեղակայման մեկնարկին նվիրված արարողությանը։ Այդպիսի առաջին ինքնաթիռը Միսավա բազայում տեղակայվել է հունվարի վերջին։
2018 ֆինանսական տարվա ընթացքում նախատեսվում է Աոմարիում տեղակայել 10 F-35A կործանիչ։




























