Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն Վաշինգթոն այցը հետաձգել է իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ լարված հեռախոսազրույցից հետո: Այս մասին հայտնել է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով 2 երկրների չներկայացած պաշտոնատար անձանց:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝  նախնական ծրագրով նախատեսված էր Թրամփի հետ բանակցություններ վարելու նպատակով Վաշինգթոն Նյետոյի ուղեւորության կազմակերպում կա՛մ փետրվարին, կա՛մ մարտին: Սակայն ծրագրերը փոխվել են գրեթե 50 րոպեանոց հեռախոսազրույցից հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 20-ին: Մեքսիկական կողմը փորձում էր հասնել ԱՄՆ կողմից երաշխիքների, որ Թրամփը բանակցություններիի ժամանակ չի սկսի հրապարակայնորեն պնդել  2 երկրների սահմանին Մեքսիկական պատի համար վճարելու մասին: ԱՄՆ նախագահը հրաժարվել է նման խոստում տալ: Պարբերականի մեքսիկացի պաշտոնատար անձանց շարքում աղբյուրը նշել է, որ զրույցի ժամանակ Թրամփը «հունից դուրս է եկել»: