Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես գրանցել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիեւին որպես ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածու, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
haqqin.az-ի փոխանցմամբ՝ ԿԸՀ նստին քննարկվել է Իլհամ Ալիեւին նախագահական ընտրություններին գրանցելու հարցը։ Հանձնաժոողվի անդամները միաձայն հավանություն են տվել նրա թեկնածության գրանցմանը։
Այսպիսով, Իլհամ Ալիեւը պաշտոնապես դարձել է նախագահական ընտրությունների առաջին թեկնածուն։
Նախընտրական արշավը սկսվում է մարտի 19-ին եւ կավարտվի ապրիլի 10-ին:




























