Եվրամիության անդամ երկրները, որոնք մասնակցում են Չինաստանի կառավարության կողմից գլխավորած ենթակառուցվածքների ոլորտում նախաձեռնություններին, պետք է տեղեկացվեն Չինաստանի նկատմամբ ԵՄ երկրների ընդհանուր արտաքին քաղաքականությունը խախտելու ռիսկի մասին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով, Չինաստանում դերի մեջ ոչ մի սխալ բան չկա այնպիսի նախագծերում, ինչպիսիք են երկաթուղու շինարարությունը ԵՄ-ի եւ Հունգարիայի ու Սերբիայի միջեւ, նաեւ «16+1» նախաձեռնության մի հատվածը, որին մասնակցում են Չինաստանն ու ԵՄ 16 երկրները:
«Ես գնահատում եմ ԵՄ այն երկրներին, որոնք մասնակցելով այդ նախաձեռնությանը, նաեւ ներկայացնում են մեր ընդհանուր արտաքին քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ, որովհետեւ հակառակ դեպքում ԵՄ-ն կարող էր պառակտվել»,-ասել է Մերկելը:




























