ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Boeing Co ընկերության հետ 3,9 միլիարդ դոլարով երկու Air Force One (բորտ համար մեկ) ինքնաթիռների ձեռք բերման շուրջ համաձայնության է եկել, հաղորդում է Սպիտակ տունը:
«Թրամփը Boeing-ի հետ ոչ պաշտոնական գործարք է կնքել ֆիքսված գնով ռազմաօդային ուժերի նոր ծրագրի համար», - ասել է մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին: Նա ասել է, որ պայմանագիրը թույլ կտա հարկատուներին ավելի քան 1,4 միլիարդ դոլար խնայել:




























