329 թեկնածուներ հավակնում են 2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար, որը այս աշնանը կտրվի Նորվեգիայում: Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մրցանակի համար առաջադրվել է 217 մարդ եւ 112 կազմակերպություն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հավակնորդների թվի ռեկորդը սահմանվել էր 2016 թվականին, երբ նրանց թիվը 376 էր:
Ավանդույթի համաձայն՝ Նոբելյան մրցանակի համար առաջադրվածների անունները չեն հրապարակվում: Նոբելյան մրցանակաբաշխության շնորհումից միայն 50 տարի անց, Նոբելյան հիմնադրամը հնարավոր է համարում հրապարակել այն փաստաթղթերը, որոնք հիմք են ծառայել ընդունված որոշումների համար:
Ալֆրեդ Նոբելի (1833-1896) վերջին կամքի համաձայն՝ Խաղաղության մրցանակը, ի տարբերություն չորս այլ պարգեւների, տրվում է ոչ թե Ստոկհոլմում, այլ Օսլոյում: Գիտնականը նշել է, որ մրցանակը հանձնելու որոշումը պետք է կատարի Նորվեգիայի խորհրդարանի կողմից նշանակված հինգ հոգանոց հանձնաժողովը, եւ այդ ավանդույթը դեռ պահպանվում է:
Շվեդ գիտնականի կտակի տառին համապատասխան՝ Խաղաղության մրցանակը պետք է շնորհվի «մեծագույն հաջողությունների հասած անձի, կամ նրան, ով ժողովուրդներին համախմբելու եւ բանակների քանակի կրճատման, ինչպես նաեւ խաղաղ համաժողովների անցկացման եւ դրանց նկատմամբ ուշադրության հրավիրելու գործում արել է ավելին, քան ուրիշները»:



























