Եվրամիության առեւտրի նախարարները պայմանավորվել են հակամիջոցների մասին, եթե ԱՄՆ-ն սահմանափակումներ սահմանի պողպատի եւ ալյումինի ներմուծման համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի փոխնախարար Մաթիաս Մախնիգը, հաղորդում է Reuters-ը:
Ըստ նրա՝ սահմանափակումների կիրառումը, որի մասին ասում էր նախագահ Դոնալդ Թրամփը, անհամատեղելի է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնների հետ եւ արդարացված չէ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: «Մենք պատրաստում ենք բոլոր տարբերակները», - ասել է Մախնիգը` հավելելով, որ միաձայն համաձայնություն է ձեռք բերվել այն հարցում, որ Եվրահանձնաժողովը եւ անդամ պետությունները «պետք է համապատասխան նախազգուշական միջոցներ ձեռնարկեն»:
ԱՄՆ առեւտրի նախարարությունը առաջարկել է, որ Թրամփը խիստ սահմանափակումներ մտցնի Չինաստանից եւ այլ երկրներից պողպատի եւ ալյումինի ներմուծման համար: Թրամփը պետք է մինչեւ ապրիլ որոշում ընդունի:
Մախնիգի կարծիքով, եվրոպացիները անհեթեթ են համարում այն միտքը, որ ներմուծման սահմանափակումները կարող են հիմնավորված լինել ազգային անվտանգության վտանգներով:




























