Երեւանի Արգիշտի փողոցի 11/4 շենքի տներից մեկում փետրվարի 23-ի գիշերն ավազակային հարձակում է կատարվել: NEWS.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ փետրվարի լույս 24-ի գիշերը ոստիկանություն ահազանգած կինը հրավիրվել է Կենտրոնական բաժին՝ հաղորդում տալու:
Ըստ նրա հաղորդման՝ ոմն Արթուր իր բնակարանը գնելու պատրվակով եկել է իր տուն, պտուտակահանով սպառնացել, բռնություն գործադրել եւ հափշտակել 1400 դոլար արժողությամբ բջջայինը, ինչպես նաեւ 192.000 դրամ ու փախել։
Հարուցվել է քրեական գործ՝ ավազակության հատկանիշներով: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումներ են ձեռնարկել, պարզվել են դեպքին նախորդած ու հաջորդած մի շարք հանգամանքներ։ Փետրվարի 28-ին Քանաքեռ-Զեյթունում հայտնաբերվել եւ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Նարեկ Գյոզալյանը: Նա նախկինում դատապարտված է եղել ավազակության մեղադրանքով, իսկ պատժի կրումից անցյալ տարվա ամռանն է ազատվել:




























