Համբուրգի Բարձրագույն վարչական դատարանը Facebook սոցիալական ցանցին արգելել է օգտագործել WhatsApp մենեջերի գերմանացի օգտատերերի տվյալները: Այս մասին ասվում է դատարանի կայքում տեղադրված հաղորդագրությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դատարանը որոշել է, որ նույնիսկ օգտատերերի համաձայնությունը՝ Facebook-ը չի կարող WhatsApp-ից տվյալներ ստանալ, քանի որ դա հակասում է տեղեկատվության պաշտպանության մասին Գերմանիայի օրենքին,: Այսպիսով, Համբուրգի Գերագույն վարչական դատարանը հաստատել է 2017 թվականի ապրիլին ստորադաս ատյանի որոշումը:
DPA-ի տվյալներով՝ 2016-ի ամռան վերջին WhatsApp-ը հայտարարեց օգտատերերի հեռախոսահամարները Facebook-ին փոխանցելու մտադրության մադին եւ սոցցանցի հետ կիսվելու այն տեղեկատվության մասին, որքան հաճախ են օգտատերեը օգտվում WhatsApp-ից:
Այս տվյալների հաշվին Facebook-ը պատրաստվում էր օպտիմիզացնել գովազդը եւ սոցցանցում ընկերների առաջարկները:




























