Համբուրգի Գերագույն հողային դատարանը պաղեստինցի Ահմեդ Ա.-ին դատապարտել է ցմահ բանտարկության՝ նրան մեղավոր ճանաչելով մահափորձի եւ մարմնական վնաս պատճառելու համար, հաղորդում է DW-ն:

27-ամյա Ահմեդը, որին նախկինում գերմանական իշխանությունները մերժել էին ապաստան տրամադրել,  2017-ի հուլիսին Համբուրգի խանութում դանակով հարձակվել է գնորդների վրա:

 Արդյունքում, այցելուներից մեկը մահացել էր: Դրանից հետո հարձակվողը դուրս է եկել փողոց եւ վիրավորվել եւս չորս տղամարդու եւ մեկ կնոջ:

Ահմեդը խոստովանել է, որ հարձակում է գործել կրոնական դրդապատճառներից. այսպիսով նա ցանկացել է վրեժ լուծել ամբողջ աշխարհում մուսուլմանների հանդեպ կատարվող անարդարությունների համար:

Ընդ որում դատարանը հաստատել է, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կամ այլ ծայրահեղական կազմակերպության անդամ չէ եւ միայնակ է գործել: