Մարտի 1-ին, ժամը 18:16-ին տեղեկություն է ստացվել, որ Մ4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածում՝ «Արծվի թեւեր» կոչվող արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 13-րդ կմ-ին «Renault Logan» մակնիշի 688 ՕՕ 61 պետհամարանիշով (վարորդ՝ 1972 թ. ծնված Ս. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփաբաժան արգելապատնեշին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը, «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների օգնությամբ ապամոնտաժել են արգելապատնեշից մոտ 30 մ հատված: