ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանգրով Աննա Աղաջանյանն ազատվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում եւ Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա):

Բացի այդ, Ձյունիկ աղաջանյանն ազատվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: