Անհայտ անձինք հարձակվել է Բուրկինա Ֆասոյի՝ մայրաքաղաք Ուագադուգուում գտնվող ռազմական շտաբի վրա, ինչի հետեւանքով 5 մարդ է զոհվել, եւս 50-ը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մամուլի քարտուղար Ռեմի Ջանջինուին:

Բացի այդ, սպանվել են Ֆրանսիայի դեսպանատան 2 աշխատակիցները, որը եւս հարձակման է ենթարկվել: Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է անվանել եւ հայտարարել է, որ նախագահն ու ֆրանսիական կառավարությունը հետեւում են Ուագադուգուում իրադարձությունների զարգացմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: