McDonald’s արագ սննդի ցանցի ռեստորանների բաժնետոմսերը նվազել են 4,77 տոկոսով, հաղորդում է ՏԱՍՍ- ը:
Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալներով՝ դրանց արժեքը 148.27 դոլար է կազմել:
Վերջին անգամ բաժնետոմսերը հասել էին նման մակարդակի 2017 թվականի մայիսի 19-ին: Ընկերության արժեթղթերի առավելագույն արժեքը վերջին հինգ տարիներին կազմել է 178.36 դոլար: Նման ցուցանիշները եղել են 2018 թվականի հունվարի 26-ին, որից հետո բացասական դինամիկան է եղել:
Վերլուծաբանները բաժնետոմսերի անկումը կապում են այս տարվա հունվարին այսպես կոչված «դոլարային մենյուի» չհաջողված մեկնարկի հետ: Մենյուում պատվերի արժեքը 1-ից մինչեւ 3 դոլար է տատանվում:
McDonald's-ը արագ սննդի ռեստորանների ոլորտում համաշխարհային առաջատար է, որը աշխարհի ավելի քան 100 երկրներում ունի ավելի քան 36 հազար հաստատություն:



























