Մելբուրնում պարկամուկը փորձել է սողոսկել առանձնատներից մեկի խոհանոցը, սակայն մնացել է պատի մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Yahoo7-ը: Սթիվենսները վերանորոգում էին սկսել իրենց տանը, այդ իսկ պատճառով պատում փոքր անցք էր մնացել: Կենդանին փորձել էր ներս մտնել այդ անցքով, սակայն կիսով չափ էր կարողացել խոհանոցում հայտնվել: Տան տերերը փորձել են հրելով դուրս հանել պարկամկանը, սակայն նա չափազանց գեր էր, և այլ ելք չի մնացել, քան լայնացնել անցքը: Փրկարարական օպերացիան 30 րոպե է խլել: Ազատվելուց հետ կենդանին փախչել է:




























