Արեւելյան Գուտայում փետրվարի 18-ին օդային հարվածների եւ ռմբակոծությունների հետեւանքով շուրջ 600 մարդ է զոհվել եւ ավելի քան 2000-ը վիրավորվել է: Այս մասին մարտի 4-ին հայտնել է Սիրիայում ՄԱԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Փանոս Մումցիսը, հաղորդում է DW-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:
Տարածաշրջանում մարտերը սաստկանում են, ավելի ու ավելի շատ մարդիկ են զոհվում, շարունակվում են բնակչության շրջանում սովի եւ հիվանդանոցների գնդակոծման մասին լուրերը, հավելել է Մումցիսը: Նա հայտարարել է Արեւելյան Գուտում բռնության աճի մասին եւ ընդգծել է, որ «քաղաքացիական անձանց կոլեկտիվ պատիժը պարզապես անընդունելի է»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին ընդունել էր բանաձեւ, որը Սիրիայում հակամարտող կողմերից պահանջում է առնվազն 30 օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի՝ ՄԱԿ ԱԽ բանաձեւը չափազանց ուշ են ընդունել Ռուսաստանի պատճառով
ՄԱԿ գլխավոր քարտուղարը Սիրիայում հրադադարի անհապաղ հաստատման հույս ունի

Փաշինյանը՝ դիրիժոր. նա կորոշի՝ ով կարող է լինել ընդդիմություն Հայաստանում I ԼՈՒՐԵՐ I 20:00

Ոստիկանները ստուգում են Արմավիր ելումուտ անող մեքենաները, փնտրում փախուստի դիմած կալանավորի I 18:00

Բաքվի նոր պահանջը. Հաջիևը պնդում է, թե հայերը պետք է ներողություն խնդրեն իրենցից I ԼՈՒՐԵՐ I 16:00

ՄԱԿ-ի և COP17-ի ղեկավարները կներկայացնեն բանակցությունների ընթացքը, չլուծված հարցերը

Հայաստան մտած ադրբեջանցի հովվին վերադարձրել են I ԼՈՒՐԵՐ I 14:00
Նմանատիպ հոդվածներ

ՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցը

Սա հաղթանակի պատմություն չէ, սա Փաշինյանի կողմից ձևավորված քաղաքական և ընտրական պայմանների հետևանքն է. Ամստերդամ

Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Կարդացեք նաև

Փողն ընդդեմ բնության. ՄԱԿ-ի կոնվենցիայի ղեկավարն կոչ է արել փոխել խաղի կանոնները

Կենսաբազմազանության կորստի դեմ պայքարի համար անհրաժեշտ է ավելացնել ֆինանսավորումը. Ինգեր Անդերսեն

Ռուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև

Լը Պենը խոստացել է ընտրություններում հաղթելուց հետո Ֆրանսիան դարձնել «խաղաղության ազգ»

Հայ Առաքելական Եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատակարգը հաստատվել է

Նորվեգիայի ԱԳՆ-ն պատասխանել է Նոբելյան կոմիտեի հասցեին Թրամփի հնչեցրած քննադատությանը














