Ավստրալիայի դատարանում սկսել են վկայություն տալ Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյայի զոհերը, նրան մեղադրում են սեռական բռնության մեջ, փոխանցում է AP-ն։
Սուրբ աթոռի նախկին գանձապահ կարդինալ Ջորջ Պելի նկատմամբ 2017 թվականի հունիսին Ավստրալիայի Վիկտորիա նահանգում սեռական բռնություն կատարելու մեղադրանք էր առաջադրվել։ Գործի մանրամասները չեն հրապարակվում։ Ոստիկանությունը հաղորդել է «բազմաթիվ հայցվորների» մասին, որոնք հնարավոր է տուժել են կարդինալի գործողություններից
Նրանց թվում ավստրալիական լրատվամիջոցները նշվում են երկու տղամարդկանց մասին, որոնք սեռական բռնության են ենթարկվել կարդինալ Պելի կողմից 1970-ական թվականներին։ Բացի այդ, եւս երեք տղամարդկանց հավաստմամբ՝ 1980-ականներին կարդինալը մերկ հայտնվել է հանդերձարանում անչափահաս երիտասարդի դիմաց։
Դատական լսումները կանցկացվեն դռնփակ։
Վատիկանի գանձապահին անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեջ են մեղադրում




























