Սաուդյան Արաբիայում պատմության մեջ առաջին անգամ կանանց համար մարաթոն են անցկացրել, հաղորդում է Arabian Business-ը:

Նշվում է, որ մասնակիցների մեծ մասը հագել էր ավանդական իսլամական հագուստ: Մարաթոնի անցկացման նպատակը Սաուդյան Արաբիայում վազքի եւ առողջ ապրելակերպի մասսայականացումն է:

Նաեւ հաղորդվում է, որ իշխանությունները ստիպված էին կազմակերպել այդ միջոցառումը այն բանից հետո, երբ երկրի շատ բնակիչներ փետրվարին կայացած մարաթոնին կանանց բացակայության պատճառով բողոք էին արտահայտել:

Կանանց համար հաջորդ մարաթոնը նախատեսվում է անցկացնել 2018-ի ապրիլին Մեքքայում: