Մեքսիկայում սպանվել է «Գոլֆո» թմրակարտելի ղեկավարներից  մեկը: Դա տեղի է ունեցել Կանկունի մասնավոր հիվանդանոցում: Էլ Պոնչո մականունով Ալֆոնսո Էնրիկե Կոնտրերաս Էպինոզայի մարմինը  հայտնաբերվել է կլինիկայի պալատում:

Նա ձերբակալվել էր 2017 թվականի հուլիսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Առողջական խնդիրների պատճառով նրան ոստիկանության վերահսկողության ներքո ուղարկել էին բուժման: Սակայն ոստիկանությունը չէր կարողացել նրան պաշտպանել վարձու մարդասպաններից:

«Գոլֆո» թմրակարտելը  գործում է Մեքսիկայի Տամաուլիպաս նահանգում: