Facebook ընկերությունը խոստովանել է, որ «սխալ» է թույլ տվել, երբ որոշել  է օգտատերերի շրջանում հարցում անցկացնել այն մասին, թե արդյոք սոցիալական ցանցը կարող է մանկապիղծներին թույլատրել երեխաներից սեքսուալ բնույթի լուսանկարներ խնդրել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, մարտի 4-ին Facebook-ը նախաձեռնել էր հարցում, որում օգտատերերին առաջարկվում էր արտահայտվել սեռական մտադրությամբ ծանոթությունների եւ սոցիալական ցանցում նման վարքի թույլատրելիության մասին: Մասնավորապես, հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե ով պետք է որոշի՝ արդյոք մեծահասակն իրավունք ունի Facebook-ում 14-ամյա աղջկան խնդրելու նրան սեռական բնույթի լուսանկարներ ուղարկել:

Առաջարկվում էին նաեւ պատասխանների տարբերակներ, օրինակ՝ «Ֆեյսբուքի օգտատերերը պետք է քվեարկեն եւ սոցցանցին ներկայացնեն իրենց որոշումը» եւ «Ֆեյսբուքն ինքը պետք է որոշի»:

Օգտատերերին առաջարկվում էին տարբերակներ սկսած՝ «Դա անթույլատրելի է ֆեյսբոքում, ոչ ոք չպետք է դա տեսնի» մինչեւ  «Դա պետք է թույլատրվի, ես դեմ չէի լինի տեսնել դա»:

Facebook-ի փոխնախագահ Գայ Ռոզենը հայտարերել է, որ հարցումն անելը սխալ էր: