Բուլդոզերի օգնությամբ անհայտ  անձինք տապալել են Վլադիմիր Լենինի արձանը, որը կանգեցված էր Հնդկաստանի հյուսիսարեւելյան Բելոնիա քաղաքի կենտրոնում գտնվող զբոսայգում, հաղորդում է Times of India-ն:

Թերթը գրում է, որ արձանը քանդվել է Տրիպուրա նահանգում կայացած ընտրություններում իշխող «Բխարատիա ջանատա» կուսակցության հաղթանակից 48 ժամ անց:

 Այս քաղաքական շարժումը պաշտպանում է հինդուիզմի արժեքները: Ինչպես նշում է թերթը, հուշարձանը քանդող վանդալները բղավում էին՝ «Կեցցե մայր Հնդկաստանը» կարգախոսը:

«Լենինը օտարերկրացի է եւ ինչ-որ իմաստով ահաբեկիչ: Մեր երկրում նման մարդու արձաններ չպետք է լինեն: Նրանք կարող են տեղադրել այս արձանը Կոմկուսի շտաբում եւ երկրպագել նրան, եթե ցանկանում են », - ասել է ԲՋԿ խոսնակը:

ԲՋԿ հետ մրցակցող Կոմկուսի (մարքսիստականմ) ներկայացուցիչները դատապարտել են այս գործողությունը: Նրանք նշել են, որ այն չէր կարող տեղի ունենալ առանց նահանգի իշխանությունների հաստատման: