ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են ներկայացրել 22-ամյա Ջարեդ Լի Լոֆներին, որն անցնում է վեց մարդկանց սպանության եւ ԱՄՆ կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի դեմ մահափորձի գործով:

Մեղադրանքները ներկայացվել են Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում: Եթե Լոֆների մեղքն ապացուցվի, նրան կարող է սպառնալ մահապատիժ, գրում է ВВС-ն:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Գաբրիել Գիֆորդսը գտնվում է հիվանդանոցում: Նրա վիճակը գնտահատվում է կրիտիկական: