ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայքլ Պոմպեոն կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ռուսները, որոնց Վաշինգտոնը մեղադրում է 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար, կապված են Կրեմլի հետ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«2016-ին ռուսները փորձել են միջամտել ԱՄՆ-ում ընտրություններին: Նրանք նախկինում ևս արել են նույն բանը, ռուսների՝ Միացյալ Նահանգների վրա ազդելու նպատակով քայլերի դիմելու փորձերը երկար պատմություն ունեն: Դրանում հենց ռուսներն են ներգրավված եղել, այլ ոչ թե այդ երկրից կամ Ռուսաստանի հետ կապ չունեցող որևէ մեկը»,- Fox News-ի եթերում հայտնել է Պոմպեոն:
Նրան հարց են ուղղել՝ արդյո՞ք նա ի նկատի ունի Կրեմլի լհետ ուղղակիրորեն կապ ունեցող ռուսներին, ինչին ի պատասխան ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավարը նշել է. «Այո»: