ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կիրակի օրը կոչ է արել ուշադրություն դարձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությանը, այլ ոչ թե այն կոպիտ արտահայտություններին, որոնք նա օգտագործում է իր կողմնակիցների առջեւ ելույթների ժամանակ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

NBC-ի հեռուստահաղորդավար Չակ Թոդը խնդրել էր նրան մեկնաբանել այն կոպիտ արտահայտությունները, որոնք երկրի առաջնորդը օգտագորխել էր շաբաթ օրը Փիթսբուրգում (Փենսիլվանիա) իր ելույթի ժամանակ:

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նախագահի վարած քաղաքականությանը: Նա այդ կոպիտ արտահայտություններն օգտագործում է նախընտրական հանրահավաքի համատեքստում, եւ այս հանրահավաքում հավանաբար մի շարք զվարճալի պահեր են եղել»,- ասել է նախարարը NBC-ի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է երեխաներին բացատրել Թրամփի կողմից օգտագործվող անհարիր արտահայտությունները: