Տաջիկստանի բոլոր պետական գերատեսչությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատակիցները պարտավոր են շաբաթ օրերին առավոտյան մարզանքին մասնակցել: Այս մասին ասել է երկրի Երիտասարդության եւ սպորտի կոմիտեի ղեկավար Ահթամ Աբդուլոզոդան, հաղորդում է «Sputnik Տաջիկստանը»:
Ըստ Աբդուլոզոդայի, շաբաթօրյա մարզանքի նախաձեռնողը երկրի նախագահի գործադիր ապարատն է:
Անցյալ տարվա հունվարից Տաջիկստանի ներքին գործերի նախարարության բոլոր աշխատակիցները շաբաթական երկու անգամ զբաղվում են մարզանքով, կրոսով եւ լողով: Նախարար Ռամազոն Ռահիմզոդան է նրանց կարգադրել զբաղվել սպորտով, որպեսզի ուժայինները ֆիզիկակապես լավ պատրաստված լինեն եւ ազատվեն ավելորդ քաշից:


























