Ֆրանսիայի դեսպանությունը եւ Հայաստանում ֆրանսիական համայնքը հուզմունքով եւ վշտով է ընդունել մաեստրո Օհան Դուրյանի մահվան լուրը եւ խոնարհվում են մեծ երաժշտի եւ դիրիժորի հիշատակի առաջ։
«Դեսպանությունը եւ ֆրանսիական համայնքը հարգանքի տուրք են մատուցում մշակույթի մշակին, խաղաղության եւ սահմաններ չճանաչող երկխոսության մարդուն։
1982-ից Ֆրանսիայի հպատակ Օհան Դուրյանն իր տաղանդի միջոցով շուրջ 80 տարի ծառայել է երաժշտությանը` լինի դա Երուսաղեմում, ուր ծնվել եւ կրթություն է ստացել, Ֆրանսիայում, ուր կրթությունը շարունակել է հայտնի երաժիշտների մոտ, Հայաստանում, ուր մեծապես օժանդակել է` ներկայացնելով հայ երաժիշտներին եւ երգահաններին, կամ ղեկավարելով աշխարհահռչակ նվագախմբեր։
Խորը տխրության այս պահին Ֆրանսիայի դեսպանությունը վշտակցում եւ ցավակցում է նրա ընտանիքին»,- ասված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության մեջ:





























