Սպիտակ Տունը հայտարարել է, որ «սպասում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպմանը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
Ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ հանդիպումը տեղի չի ունենա, նա նշել է. «Մենք ակնկալում ենք, որ այն տեղի կունենա»: «Առաջարկությունն արվել է, եւ մենք համաձայնել ենք», - շարունակել է նա: «Հյուսիսային Կորեան մի քանի խոստումներ է տվել, եւ մենք հուսով ենք, որ նրանք կպահեն այդ խոստումները, եւ եթե այդպես է, ապա հանդիպումը տեղի կունենա ինչպես եւ ծրագրված է»:
ԱՄՆ վարչակազմ. Փհենյանին ոչ մի պայման չի ներկայացվի, մինչեւ երկու երկրների ղեկավարների հանդիպումը




























