2009 թ. մայիսի 28-ին իսպանական Վալենսիա նավահանգստից մեկնարկել է «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդությունը: Մշակվել է հատուկ երթուղի . չշրջանցել աշխարհի որեւէ անկյուն, որտեղ գոնե մեկ հայ է ապրում:

Ճանապարհորդության ընթացքում հայ նավաստիներն արդեն հասցրել են մեկ անգամ կտրել-անցնել  Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսները: Հորն կղզում կանգնեցվել է խաչքար՝ աշխարհում բոլոր ժամանակների զոհերի հիշատակի համար: «Արմենիան» այժմ նավարկում է դեպի Սանտյագո դե Չիլի:

Առաջին հայկական շուրջերկրյա նավարկությունն իրականացնող  արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը տեղեկացրել է, որ իրենք պետք է հատեն ամբողջ Խաղաղ օվկիանոսը՝ շարժվելով դեպի Նոր Զելանդիա, Ավստրալիա, ապա՝  Հնդկական օվկիանոսով դեպի Սինգապուր: