Մեքսիկայի Կինտանա Ռո նահանգային ոստիկանության երեք աշխատակիցների նկատմամբ հետաքննություն է սկսվել կիսամերկ զբոսաշրջիկների հետ լողափին արված  լուսանկարների պատճառով, հաղորդում է Daily News–ը՝ վկայակոչելով Հասարակական անվտանգության նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով, ոստիկաններին հանձնել են իրավաբանական ծառայությանը`պարտականությունների ոչ պատշաճ կատարման համար: Նախարարությունում չեն հստակեցրել, թե ինչ խախտման համար են նրանց պատժում։

Տեղեկացվում է նաեւ, որ ոստիկանները կդատվեն Կինտանա Ռո նահանգային ոստիկանությունում գործող Պատվի եւ Արդարադատության խորհրդի շրջանակներում, գրում է Gazeta–ն։