Ուկրաինայի ազգային հավաքականներին պաշտոնապես արգելել են ՌԴ տարածքում սպորտային միջոցառումների մասնակցել: Համապատասխան հրամանն այսօր ստորագրել է Սպորտի եւ երիտասարդության նախարար Իգոր Ժդանովը, հաղոդում է «112 Ուկրաինան»:

Նշված փաստաթղթով արգելվում է ծրագրավորել եւ «ագրեսոր երկրի» տարածքում ուսումնամարզական հավաքներ անցկացնել, ինչպես նաեւ Ուկրաինայի ազգային հավաքականների անդամների մասնակցությունը Ռուսաստանի Դաշնությունում անցկացված բոլոր սպորտային մրցույթներին:

Նախարարը նաեւ կոչ է արել միջազգային ֆեդերացիաներին Ռուսաստանի տարածքում մրցումներ չանցկացնել: