Լոնդոնը Մոսկվային ռուս դիվանագետների ցուցակ է փոխանցել, որոնք պետք է հեռանան Մեծ Բրիտանիայից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Նրանք ռուս դիվանագետներ են, կան ռազմական կցորդի ներկայացուցիչներ: Ցանկը ռուսական կողմին դիվանագիտական ուղիներով է փոխանցվել, մենք ունենք այն, նրանք պետք է յոթ օրվա ընթացքում լքեն Մեծ Բրիտանիան», - ասել է Զախարովան: Նա ավելացրել է, որ Ռուսաստանը պատրաստվում է պատասխան միջոցներ եւ շուտով դրանք հանձնելու է բրիտանական կողմին:



























