ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի դեմ կանխարգելիչ հարված հասցնելու ծրագիր չունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության հրամանատար, ծովակալ Հարի Հարիսը՝ պնդելով, որ նման քայլ չի նախատեսվում, հաղորդում է Reuters-ը:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը չի կարող չափազանց լավատես լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հավատարիմ կմնա Կորեական թերակղզում «ամբողջական, ստուգելի, անշրջելի ապամիջուկայնացման» պահանջին: