Քննիչները ձերբակալել են 46-ամյա Վրաստանի  քաղաքացու, ով իր ծանոթի սպանության համար գրեթե հինգ տարի միջազգային հետախուզման մեջ էր:

Այս մասին հայտնում է Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պետի օգնական Յուլիա Իվանովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երեկ մեղադրյալը ձերբակալվել է Մոսկվայի մարզի տարածքում: Ներկայումս նա ձերբակալված է դատարանի որոշման հիման վրա », - ասել է Իվանովան:

Ըստ քննության վարկածի՝ 2013 թականի հունիսի 8-ի երեկոյան մեղադրյալը Բրյուսովի նրբանցքում՝ սրճարանի մուտքի մոտ, վեճի ժամանակ դանակով հարվածել է 1982 թվականին ծնված իր ծանոթի կրծքին եւանհետացել դեպքի վայրից: Տղամարդը հիվանդանոցում մահացել է: Քրեական գործ էր հարուցվել, մեղադրյալի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել եւ հեռակա կարգով նա կալանավորվել էր:

Իրավապահ մարմինների աղբյուրը հայնել է, որ մեղադրյալը օրենքով գող Գոգա Պոտիյսկին է: