Բորիս Բերեզովսկու գործընկեր Նիկոլայ Գլուշկովը մահացել է «պարանոցի սեղմումից» (խեղդամահ անելուց), նրա թունավորման կամ սպանության եւ Սոլիսբերիի միջադեպի հետ կապված որեւէ վկայություն չկա: Այս մասին ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին», հայտնել է Սկոտլանդ Յարդը:

Հետաքննությունը վարում է ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը, պատահարը որակվում է որպես սպանություն: Ոստիկանությունը հայտնում է, որ Գլուշկովը Ռուսաստանի քաղաքացի էր, ով երկու տարի ապրում էր մի տան մեջ, որտեղ հայտնաբերվել էր նրա մարմինը:

«Այս պահին Գլուշկովի սպանության եւ Սոլսբերիոմ մահափորձի դեպքի հետ կապված որեւ է ապացույց չկա: Ոչ մի վկայություն չկա, որ նա թունավորվել է», նշվում է հայտարության մեջ:

Գլուշկովը, որը Ռուսաստանում «Աերոֆլոտից» յուրացումների համար հեռակա կարգով դատապարտվել էր ութ տարվա ազատազրկման, վերջերս մահացել էր Լոնդոնում: Նրա մասհվան մասին մարտի 13-ին  հաղորդել էր «Վեդոմոստի» թերթի սեփականատեր Դեմյան Կուդրյավցեւը: «Աերոֆլոտի» նախկին մենեջերի շրջապատում նշում են, որ Նիկոլայ Գլուշկովը մահացել է «Բորիս Բերեզովսկու նման»: