Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել գլոբալ աշխարհի պայմաններում հանդես գալ համատեղ գործողություններով: Այդ մասին նա հայտարարել է Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է համախմբվի միգրացիոն քաղաքականության մեջ, եւ նշել է, որ Գերմանիան եւ Ֆրանսիան այդ հարցին  նվիրված առանձին հանդիպում կանցկացնեն:

«Չէ, որ մենք նկատում ենք, որ մեր համատեղ շահերից չի բխում այն իրավիճակը, եբ ԵՄ առանձին երկրներում այդ հարցը տարբեր կերպ է կարգավորվում», - ասել է նա:

Նրա խոսքով՝ հարկավոր է ապահովել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը եւ Աֆրիկայի վերաբերյալ ընդհանուր ռազմավարություն մշակել: