Սիրիայում գործում են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Ղազախստանի Հանրապետության նախագահի հեռուստառադիոկոմպլեքսին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը::

«Ցամաքում են» Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ մի շարք այլ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները: Այսպիսով, սա ոչ այնքան «միջնորդավորված պատերազմ» է, որքան պատերազմին ուղղակի ներգրավվածություն», - ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է Սիրիայի տարածքում զինված ուժերի անօրինական ներկայությունը: «Ամերիկյան կոալիցիան, միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության տեսանկյունից, անօրինական է, բայց մենք իրատես ենք եւ հասկանում ենք, որ մենք նրանց հետ չպետք է պատերազմենք», - շարունակել է նա: «Հետեւաբար, մենք համակարգում ենք գործողությունները, գոնե անսպասելի բախումները կանխարգելելու համար»:

 «Չեմ կարծում, որ մենք նույնիսկ պետք է խոսենք Սիրիայի հնարավոր բաժանման մասին, բայց պետք է պահանջել, որպեսզի այդ ծրագրերը անմիջապես դադարեցվեն. դա մեր պարտքն է», - ընդգծել է նա: